գլխավոր Իրադարձային Եգիպտոսում 32 մարդ Է զոհվել գնացքների բախման հետևանքով

Եգիպտոսում 32 մարդ Է զոհվել գնացքների բախման հետևանքով

32 մարդ Է զոհվել և առնվազն 66-ը՝ տուժել մարտի 26-ին Եգիպտոսի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով: Այս տվյալները հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Կահիրեից դեպի հարարվ՝ Սոհագի նահանգում: Բախման հետեւանքով երեք վագոն շրջվել է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ պատահարի վայր է ուղարկվել շտապ օգնության 36 ավտոմեքենա, որոնք տուժածներին տանում են մերձակա հիվանդանոցներ:

Եգիպտուսի գլխավոր դատախազությունը կարգադրել է սկսել աղետի հետաքննություն, իսկ տրանսպորտի նախարար Քամել ալ Վազիրը՝ ձերբակալել երկու գնացքների մեքենավարներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: