գլխավոր Իրադարձային Սերժ Սարգսյանի գրասենյակը հաստատում է նախագահների հանդիպման փաստը

Սերժ Սարգսյանի գրասենյակը հաստատում է նախագահների հանդիպման փաստը

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայատարարություն է տարածել, որում նշվում է. «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը:

Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական»։