գլխավոր Գլխավոր ԱՄՆ Պետդեպարտամենտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից պահանջում է այցելել Արցախ

ԱՄՆ Պետդեպարտամենտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից պահանջում է այցելել Արցախ

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պահանջում է, որ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակութային հարցերով կազմակերպության՝ UNESCO-ի ներկայացուցիչներն այցելեն Արցախ՝ գնահատելու պատմամշակութային ժառանգության պահպանության հետ կապված իրավիճակը՝ «Լուրեր»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է ամերիկյան արտաքին գերատեսչության ներկայացուցիչը։

«Մոտիկից հետևում ենք Արցախի տարածաշրջանում իրավիճակին։ Շարունակում ենք հանձնառու լինել օգնելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու հակամարտության խաղաղ և մնայուն կարգավորմանը»,- նշված է պատասխանի սկզբում։ Այնուհետև ԱՄՆ արտաքին գերատեսչությունը կողմերին կոչ է արել հարգել միջազգային իրավունքի ներքո ստանձնած հանձնառությունները և պարտավորությունները, որոնց թվում է նաև կրոնական և մշակութային վայրերի պահպանությունը։