գլխավոր Սպորտ Օլիմպիական ջահի կրակը փոխանցումավազքի ընթացքում 2-րդ անգամ է մարել

Օլիմպիական ջահի կրակը փոխանցումավազքի ընթացքում 2-րդ անգամ է մարել

Ճապոնիայում փոխանցումավազքի երկրորդ օրը ևս մեկ անգամ մարել է Օլիմպիական ջահի կրակը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:

Նշվում է՝ փոխանցումավազքի մասնակիցներից մեկը, վերցնելով ջահը, չի նկատել, որ կրակը մարել է: Նա գրեթե ամբողջ տարածությունը վազել է՝ հանգած կրակը ձեռքին: Խաղերի կազմակերպիչներն այս առնչությամբ պարզաբանել են, որ եղանակը շատ քամոտ է եղել, ուստի ուղեկցող թիմը միանգամից ի վիճակի չի եղել պահեստային ջահը վառել:

Հիշեցնենք՝ մանատիպ միջադեպ է տեղի ունեցել նաև փոխանցումավազքի առաջին օրը: Այդ ժամանակ ևս կրակը մարել էր մասնակիցներից մեկի ձեռքին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մարտի 20-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կայացրել էր վերջնական որոշում մրցույթն անցկացնել առանց օտարերկրացի երկրպագուների:

Նման որոշման պատճառը կորոնավիրուսային համավարակն է: Ճապոնիայում վախենում են, որ խաղերին մասնակցելով՝ օտարերկրացիները կարող են վիրուսի նոր շտամներ երկիր բերել:

2020 թվականին նախատեսված, բայց համավարակի պատճառով հետաձգված Խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ին՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: