գլխավոր Իրադարձային «Գազպրոմ»-ը խոստացել է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտել 2021-ին

«Գազպրոմ»-ը խոստացել է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտել 2021-ին

Գազ արտահանող երկրների հետ համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Վիկտոր Զուբկովը հայտարարել է, որ ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը կավարտվի 2021 թվականին: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Զուբկովի խոսքերով` աշխատանքները կատարված են 90-92%-ով: Նա նաև խոստացել է, որ Ուկրաինայի հետ գազի պայմանագրի վերանայում չի լինի:

«Աշխատանքն ակտիվորեն շարունակվում է, շատ քիչ է մնացել, միանշանակ, այս տարի այն անպայման կավարտվի: Ցավալի է կորցրած ժամանակը, բայց այդպես է ստացվել»,-ասել է Զուբկովը Բեռլինում լրագրողների հետ զրույցում:

Նա հավելել է, որ Ուկրաինայի հետ գազի պայմանագրի վերանայում չի նախատեսվում: Նրա խոսքերով ՝ գլխավորն Ուկրաինայի միջոցով մատակարարելն է պայմանագրով արդեն նախատեսված գազի ծավալները: Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք 2»-ը մտածված է որպես ուկրաինական երթուղու այլընտրանք ռուսական գազի` Եվրոպա տարանցման համար: