գլխավոր Իրադարձային 111 զոհ` Տեխասի փետրվարյան սառնամանիքների պատճառով

111 զոհ` Տեխասի փետրվարյան սառնամանիքների պատճառով

ԱՄՆ-ում առնվազն 111 մարդ Է զոհվել փետրվարին Տեխաս նահանգում մոլեգնած անոմալ սառնամանիքների պատճառով: Մարտի 25-ին այդ տվյալները բերել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Տեխասի Առողջապահության դեպարտամենտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեպարտամենտի թողարկած հաշվետվության համաձայն՝ մահվան բոլոր դեպքերը գրանցվել են փետրվարի 11-ից մինչև մարտի 5-ն ընկած ժամանակամիջոցում և դրանց պատճառն առավելապես եղել Է սաստիկ սառչելը:

«Նաև մեծ քանակությամբ մահեր են եղել ճանապարհատրանսպորտային պատահարների, շմոլագազից թունավորման, բժշկական սարքավորանքի խափանումների, թթվածնի պակասի, ընկնելու և հրդեհների հետևանքով»,- փաստաթղթից մեջբերում Է անում հեռուստաալիքը: Փետրվարին նահանգի համար անոմալ սառնամանիքները և ձյունամրրիկները ընդգրկուն խափանումների են հանգեցրել Տեխասի Էլեկտրացանցերի աշխատնքում:

Կատարվել են ԷլեկտրաԷներգիայի հովհարային անջատումներ: Նահանգում միլիոնավոր սպառողներ առանց լույսի են մնացել մի քանի օր շարունակ: Ջրամատակարարման խնդիրների է բախվել նահանգի 14,9 միլիոն բնակիչ: Շատերը տուժել են սաստիկ սառչելուց կամ վնասվածքներ են ստացել՝ փորձելով տունը տաքացնել ձեռքի տակ եղած միջոցներով: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարգադություն Է արել դաշնային օգնություն ցույց տալու Տեխասին սաստիկ ձյունամրրիկի հետևանքների պատճառով: