գլխավոր Գլխավոր Վրաստանն առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հարթակ ստեղծել՝ իր ձևաչափով

Վրաստանն առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հարթակ ստեղծել՝ իր ձևաչափով

Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ ԶալկալիանիՆ առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված նոր հարթակ ստեղծել՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան ձևաչափով: Взгляд-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է մարտի 25-ին Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ առաջարկվող «5+3» ձևաչափը՝ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ, անընդունելի է Վրաստանի համար:

«Մենք ցանկանում ենք ներգրավվել կարգավորման գործընթացքում: Մենք նոր հարթակ ենք առաջարկում՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Թբիլիսին՝ որպես երկխոսության վայր՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ»,- ասել է դիվանագետը:

Մարտի սկզբին Վրաստանը հայտնել էր, որ չի ցանկանում մասնակցել Թուրքիայի առաջարկած «երեք+երեք» տարածաշրջանային ձևաչափին՝ Ռուսաստանի պատճառով: