գլխավոր Միջազգային Բայդենը ելույթի ժամանակ մոռացել է, թե ում պետք է դիմի

Բայդենը ելույթի ժամանակ մոռացել է, թե ում պետք է դիմի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շփոթմունքի մեջ է հայտնվել Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպում-քննարկման ժամանակ՝ մոռանալով, թե ում պետք է դիմի: Ինչպես գրում է The Gateway Pundit պարբերականը, կատարվածից հետո լրագրողները ստիպված են եղել լքել սրահը:

Չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ քննարկվել է երկրում տիրող միգրացիոն ճգնաժամը: Ամերիկացի առաջնորդը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է սահմանին ի հայտ եկած խնդիրների համար:

Բայդենի՝ լրագրողներին հայտնած ոչ ճիշտ տվյալների հետ կապված դադարից հետո նախագահը դիմել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլայնին:

«Մենք անցնում ենք հաջորդ հարցին և … Ռոն, ում պետք է դիմեմ»,- հարցրել է ամերիկացի առաջնորդը:

Դրանից հետո աշխատակազմի ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ իրենց հեռանալու ժամանակն է: