գլխավոր Իրադարձային Իրանի օդուժի բոլոր սարքավորումները տեղական արտադրության են. հրամանատար

Իրանի օդուժի բոլոր սարքավորումները տեղական արտադրության են. հրամանատար

Իրանի ռազմաօդային ուժերի բոլոր մեխանիզմները տեղական արտադրության են: «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է օդուժի ավագ հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդը՝ ելույս ունենալով Համադան քաղաքում:

Նրա խոսքով՝ օդային ուժերի սպառազինման կազմում ընդգրկված բոլոր սարքավորումներն ու տեխնիկան տեղական արտադրության են: Հրամանատարը հավելել է, որ երկրի օդուժը նոր տարում (իրանական օրացույցով մեկնարկում է մարտի 21-ին) կշարունակի ընթանալ երկրի օդային տարածքը պաշտպանելու ուղղությամբ:

«Վերջին տարիներին իրանցի ռազմական փորձագետներն ու տեխնիկները մեծ նվաճումներ են գրանցել տեղական սարքավորումների արտադրության գործում՝ զինված ուժերը, այդ թվում և օդուժը դարձնելով ինքնաբավ»,- ասել է հրամանատարը: