գլխավոր Իրադարձային Հայաստանն ու Իրանը պետք է համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում․ԱԳՆ

Հայաստանն ու Իրանը պետք է համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում․ԱԳՆ

Նախարար Այվազյանը Իրաքի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Իրաքի միջև ռազմական և անվտանգային երկխոսության խորացման կարևորությունը՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ նշված ոլորտներում սերտ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի։ Նախարար Այվազյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության վրա՝ մտահոգություն հայտնելով վերջինիս կողմից հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղակայման առնչությամբ։

Այս համատեքստում ընդգծվել է հնարավոր ձևաչափերում ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։