գլխավոր COVID-19 Համավարակային իրավիճակից ելնելով՝ բժշկական համալսարանը և քոլեջն անցնում են հիբրիդային ձևաչափով կրթության

Համավարակային իրավիճակից ելնելով՝ բժշկական համալսարանը և քոլեջն անցնում են հիբրիդային ձևաչափով կրթության

Երեւանի պետական բժշկական համալսարանը տեղեկացնում է, որ համավարակային իրավիճակով պայմանավորված՝ մարտի 29–ից մինչեւ ապրիլի 9–ը ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հիբրիդային ձեւաչափով։ Այս մասին տեղեկանում ենք համալսարանի ֆեյսբուքյան էջից։

«ԵՊԲՀ ռեկտորատի 22.03.2021թվ նիստի որոշմամբ, համավարակային իրավիճակով պայմանավորված՝ 29.03.2021թվականից մինչեւ 09.04.2021թվականը համալսարանը (նաեւ ԵՊԲՀ քոլեջը) ուսումնական գործընթացը կազմակերպելու է հիբրիդային ձեւաչափով, հետեւյալ կերպ.

• 1-3-րդ կուրսերի դեպքում՝

ա) 29.03.2021-02.04.2021թթ ժամանակահատվածում կենտ համարով խմբերի ուսումնական գործընթացը կիրականացվի առցանց, իսկ զույգ համարով խմբերինը՝ առկա,

բ) 05.04.2021-10.04.2021թթ ժամանակահատվածում կենտ համարով խմբերի ուսումնական գործընթացը կիրականացվի առկա, իսկ զույգ համարով խմբերինը՝ առցանց:

• 4-6-րդ կուրսերի դեպքում՝

ցիկլային ձեւաչափով ուսումնասիրվող առարկաների պարապմունքների մինչեւ 30% -ը կիրականացվի առցանց:

Ցիկլային ձեւաչափով ուսումնասիրվող առարկաների ատեստավորման ձեւը չի փոխվում:

Դասընթացների առցանց բաղադրիչը կազմակերպվելու է համաձայն համալսարանում մշակված հիբրիդային ձեւաչափով ուսուցման կանոնակարգի:

Սիմուլյացիոն կենտրոնում իրականացվող դասընթացները կազմակերպվելու են առկա ձեւաչափով:

10.04.2021թվականից հետո ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի 08.04.2021թվականին»,– ասվում է հաղորդագրության մեջ։