գլխավոր Իրադարձային Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանքի անդամները Ռազմական ոստիկանության պահեստից մշտապես բենզին են...

Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանքի անդամները Ռազմական ոստիկանության պահեստից մշտապես բենզին են ստանում. ARMINSIDER

Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանքի անդամները Ռազմական ոստիկանության պահեստից մշտապես բենզին են ստանում: Այս մասին գրում է ARMINSIDER տելեգրամյան ալիքը:

Ըստ ալիքի` իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համար Ռազմական ոստիկանությունը շարունակում է լինել անձնական օգտագործման պետական կառույց: Նա այս կառույցի ղեկավար է նշանակել իր վաղեմի ընկեր Աշոտ Զաքարանին և իրեն տերուտիրական է զգում:

Ի դեպ Աշոտ Զաքարյանի հետ ներկայումս ՌՈ-ն թալանող Անդրանիկ Քոչարյանը 1988-ի երկրաշարժից հետո էլ Շիրակի մարզն էր թալանում: Ըստ էության այս դուետը պետական միջոցների մսխման գործին հրաշալի է տիրապետում և երկարամյա փորձ ունեն: Գրում է տելեգրամյան ալիքը:

ARMINSIDER ալիքի աղբյուրները տեղեկացնում են, որ Աշոտ Զաքարյանի ՌՈ պետ նշանակվելուց հետո Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները իրենց մեքենաների համար բենզին չեն գնում: Աշոտ Զաքարյանի հրահանգով նրանք ՌՈ Երևանի պահեստից ցանկացած ժամանակ իրենց սրտի ուզած չափով բենզին են վերցնում:

Տելեգրամյան ալիքի համոզմամբ` պատերազմի օրերին էլ ՌՈ բենզինը պետք է եղել Անդրանիկ Քոչարյանին Արցախում իր և ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանի համատեղ խոզաբուծարանի խոզերին կեր հասցնելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: