գլխավոր Facebook Իրենց տանը վարչապետ աշխատող Հրանտ Բագրատյանին մի բան ունեմ ասելու. Անի Սամսոնյան

Իրենց տանը վարչապետ աշխատող Հրանտ Բագրատյանին մի բան ունեմ ասելու. Անի Սամսոնյան

Հրանտ Բագրատյանը անընդհատ թիրախավորում և վիրավորում է Էդմոն Մարուքյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի արած հայտարարությանն առ այն, որ Էդմոն Մարուքյանի կենսագրականում առկա են քրեորեն հետապնդելի արարքներ, որոնք պետք է հետաքրքրեն գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին և ԱԺ էթիկայի հանձնաժողովին:

«Իրեն չգնահատված հանճար համարող և իրենց տանը վարչապետ աշխատող Հրանտ Բագրատյանին մի բան ունեմ ասելու՝

Պարոն Բագրատյան, նախանձն ու նենգությունը սրբել են Ձեզ ժամանակի մարաթոնից։

Մտածելու բան ունեք»,- գրել է Սամսոնյանը։