գլխավոր Իրադարձային Ամեն մի քարը ամենայն սրտացավությամբ դրել ենք․ հողին հավասարեցված եկեղեցին կառուցվել էր...

Ամեն մի քարը ամենայն սրտացավությամբ դրել ենք․ հողին հավասարեցված եկեղեցին կառուցվել էր զինվորների օգնությամբ (լուսանկարներ)

Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն ադրբեջանցիները հողին են հավասարեցրել, կառուցվել էր մի քանի տարի առաջ զինվորների օգնությամբ։  

2012թ․ եկեղեցու կառուցման գաղափարն առաջացել էր Մեխակավանի զորամասի հոգևոր հովիվ Գևորգ սարկավագ Աբյանի մոտ։ Եկեղեցին օծվել էր 2017 թվականին։

«Եկեղեցին բլրի վրայից ոնց որ հովանավորեր զորամասի ողջ տարածքը։ Կառուցման ընթացքում և զինվորները, և սպաները միահամուռ ուժերով աշխատում էին եկեղեցու կառուցման համար։ Ամեն մի փոքր հայթայթված թե գումար, թե միջոց, թե շինանյութ, ամեն ինչ ներ էինք դնում եկեղեցու կառուցման համար։ Ամեն մի քարը, մասնիկն ամենայն սրտացավությամբ դրել ենք»,- NEWS.am-ի հետ զրուցում նշեց Գևորգ Աբյանը։