գլխավոր Գլխավոր Ռուսերենը պաշտոնապես դարձավ Արցախի երկրորդ պետական լեզուն. Արցախի խորհրդարանն ընդունեց նախագիծը (տեսանյութ)

Ռուսերենը պաշտոնապես դարձավ Արցախի երկրորդ պետական լեզուն. Արցախի խորհրդարանն ընդունեց նախագիծը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր 27 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց Լեզվի մասին և Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Դրանով սահմանվում է, որ Արցախում, հայերենից բացի, պաշտոնական լեզու կհամարվի նաև ռուսերենը։

«Քաղաքացիական միացյալ դաշինքի» պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Արամ Հարությունյանը քվեարկությունից առաջ հիշեցրեց, որ պաշտոնական ոլորտում հայերեն և ռուսերեն լեզուները հավասարեցվել են այդ օրենքով, բայց պետական լեզուն ինչպես եղել է, այդպես էլ մնում է հայերենը։

Պատասխանելով հնչող քննադատություններին` նա նշեց, որ կարծում է` օրենքի նախագիծը պատշաճ ձևով հանրային քննարկումներ է անցել։

«Օրենքը մեծ հնչեղություն ունեցավ և շատ քննարկվեց ԶԼՄ–ներում։ Օրենքի հեղինակները հարցազրույցներ տվեցին տարբեր հեռուստատեսությունների։ Կազմակերպվեցին նաև սոցիալական հարցումներ այս թեմայով։ Կարծում եմ` բոլոր մեզ վերապահված պարտականությունները պահպանել ենք»,–ասաց նա։

Հարությունյանը կոչ արեց կողմ քվեարկել օրենքին։