գլխավոր Իրադարձային Չինաստանը կառուցում է աշխարհի ամենամեծ օպերային թատրոնը՝ 3 կողմից շրջապատված ծովով (լուսանկարներ)

Չինաստանը կառուցում է աշխարհի ամենամեծ օպերային թատրոնը՝ 3 կողմից շրջապատված ծովով (լուսանկարներ)

Չինաստանի Շենզեն ենթամշակութային նշանակություն ունեցող քաղաքում կառուցվում է աշխարհի ամենամեծ օպերային թատրոնը, որը, ընդհանուր առմամբ, կընդգրկի 220 000 քառակուսի մետր տարածք, գրում է Luxury launches-ը:

Կառույցի հեղինակն է Պրիցկեր ճարտարապետական մրցանակի դափնեկիր Ateliers Jean Nouvel ընկերության հիմնադիր Ժան Նուվելը:

Նշվում է՝ ընդհանուր առմամբ, թատրոնը կունենա 2300 նստատեղ, որից 1800-ը նախատեսված կլինի համերգային դահլիճի, 800-ը՝ օպերայի, իսկ 400-ը՝ բազմաֆունկցիոնալ թատրոնի համար, որտեղ ժամանակ առ ժամանակ հանդիսատեսի դատին կհանձնվեն տարբեր ներկայացումներ:

Բացի այդ, կներկառուցվեն օժանդակ սենյակներ, բեմի ձևավորման և մշակման կենտրոն, բնակարաններ նախատեսված կատարողների համար, ինչպես նաև գրասենյակներ:

Ճարտարապետի խոսքով՝ Օպերային թատրոնը երեք կողմից շրջապատված կլինի ծովով: