գլխավոր Իրադարձային «Ռազմական ոլորտում ՀՀ վարչապետի ոչ կոմպետենտությունն ապշեցնում է»․ Կոնստանտին Մակիենկո

«Ռազմական ոլորտում ՀՀ վարչապետի ոչ կոմպետենտությունն ապշեցնում է»․ Կոնստանտին Մակիենկո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առանց հրթիռների ռուսական Սու-30 կործանիչներ գնելու մասին հայտարարությունը խոսում է ռազմական ոլորտում նրա ոչ կոմպետենտության մասին։ Վրիպումը կարելի էր ներել, երբ Փաշինյանը նոր էր ստանձնել պաշտոնը։

Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Կոնստանտին Մակիենկոն MK-ին տված հարցազրույցում ասել է, որ մարտական ինքնաթիռները գրեթե երբեք չեն առաքվում առանց զինամթերքի:

«Նորմալ պրակտիկա է, երբ կրիչի, տվյալ դեպքում՝ Սու-30-ՍՄ կործանիչների հետ միաժամանակ մատակարարվում է խոցման ավիացիոն միջոցների առնվազն 1 ստանդարտ հավաքածու»,- ընդգծել է նա:

Մակիենկոն հավելել է, որ Հայաստանին «միանգամայն ճիշտ» են մատակարարել և՛ կործանիչները, և՛ խոցման ավիացիոն միջոցները։

«Ռազմական ոլորտում Հայաստանի վարչապետի ոչ կոմպետենտությունն ապշեցնում է։ Երբ նա նոր էր պաշտոնն ստանձնել, հնարավոր է՝ իրեն՝ լրագրողին, դա ներելի էր»,-ասել է մասնագետը։

Նա ենթադրել է, որ Հայաստանի վարչապետը «կարճ հիշողություն ունի», քանի որ քաղաքական գործիչը մոռացել է կործանիչների հարվածների մասին սեփական խոսքերը։ Բացառված չէ նաև, որ Փաշինյանը ստում է, հավելում է լրատվամիջոցը: