
ԱՄՆ Նյու Յորք նահանգի իշխանությունները պատրաստվում են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը: Այս մասին տեղեկացնում է New York Post-ը:
Ներկայում կանեփի օգտագործումն այս նահանգում թույլատրվում է միայն բժշկական նպատակներով:
Մարիխուանան թույլատրելու մասին օրինագիծը ցանկանում են քննարկել արդեն հաջորդ շաբաթ:
Առաջարկվում է 21 տարեկանից բարձր բնակիչներին թույլատրել իրենց մոտ պահել ոչ ավելի, քան 85 գրամ կանեփ, իսկ 2022 թվականի դեկտեմբերից խանութներում թույլատրել մարիխուանայի պաշտոնական վաճառքը: