գլխավոր Պաշտոնական ՀՀ-ում պետական ​​դավաճաններն ու լրտեսները կպատժվեն ցմահ ազատազրկմամբ․ ԱԺ նախագիծ

ՀՀ-ում պետական ​​դավաճաններն ու լրտեսները կպատժվեն ցմահ ազատազրկմամբ․ ԱԺ նախագիծ

ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկած օրինագծին: Ըստ որի՝ պետական դավաճանության դեպքում անձին սպառնում է 15-20 տարվա գույքի բռնագրավում կամ ցմահ ազատազրկում (մինչև դա 10-15 տարի էր):

Լրտեսության համար նախատեսվում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում (մինչ այդ 8-15 տարի էր):

Օրենքի նախագիծը ներկայացրել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը։