գլխավոր Իրադարձային Խաղաղ օվկիանոսում գրանցվել է 5,5 մագնիտուդով երկրաշարժ

Խաղաղ օվկիանոսում գրանցվել է 5,5 մագնիտուդով երկրաշարժ

Մարտի 25-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի արշիպելագի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։

Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆիջիի մայրաքաղաք Սուվայից, որի բնակչությունը 77,3 հազար է, 886,4 կիլոմետր դեպի հարավ: Օջախն ընկած է եղել 598,4 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: