գլխավոր Facebook Բարձր տեխնոլոգիաների ոլորտում, առնվազն 20,000 նոր մասնագետի կարիք կլինի. Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում, առնվազն 20,000 նոր մասնագետի կարիք կլինի. Հակոբ Արշակյան

Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, առնվազն 20,000 նոր մասնագետի կարիք կլինի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Ինչպես գիտեք, 2018 և 2019 թ. ոլորտի աճը կազմել է ավելի քան 30%, իսկ 2020 թ. ճգնաժամի պայմաններում՝ ավելի քան 20%։

Կանխատեսման հիմքում դրված է այն ենթադրությունը, որ ոլորտի աճն առաջիկա տարիներին կկազմի առնվազն 20%, իսկ աշխատատեղերի աճը՝ 15% (հաշվի է առնվել աշխատավարձերի հնարավոր աճը):

Այս թվերին նայելով ևս մեկ անգամ ցանկանում եմ ոգևորել և կոչ անել մեր քաղաքացիներին ընտրել կրթության հատկապես բնագիտական ուղղությունները, իսկ մասնագետներին՝ ստանալ հավելյալ գիտելիքներ տեխնոլոգիական ոլորտում՝ մասնակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերին և այլ կրթական/վերապատրաստման նախագծերին»,- գրել է նախարարը։