գլխավոր COVID-19 Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 461 հազար դեպք է գրանցվել

Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 461 հազար դեպք է գրանցվել

Նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 123,9 մլն-ը՝ մեկ օրում ավելանալով ավելի քան 461 հազարով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ մայիսի 26-ին հրապարակված տվյալների համաձայն, մահաբեր ելքերի թիվն աճել է ավելի քան 8,3 հազարով՝ գերազանցելով 2,72 մլն-ը:

Մարտի 24-ին՝ ժամը 17:41-ի դրությամբ, ԱՀԿ-ում տեղեկություններ են ստացվել 123 902 242 վարակվածների եւ 2 727 837 մահացածների մասին: Վարակվածների թիվն ավելացել է 461 606 – ով, մահացածների թիվը՝ 8 363-ով։

ԱՀԿ-ի վիճակագրությունը հաշվի է առնում միայն պետությունների կողմից վարակման եւ մահվան դեպքերի մասին պաշտոնապես հաստատված տեղեկությունները։