գլխավոր Իրադարձային Խաղաղապահներն ու 2 հիմնադրամները մարդասիրական միջոցառումներ են անցկացրել Ստեփանակերտում

Խաղաղապահներն ու 2 հիմնադրամները մարդասիրական միջոցառումներ են անցկացրել Ստեփանակերտում

Ռուս խաղաղապահները Ռուսական մարդասիրական առաքելության, «Դոկտոր Լիզա» և «Спеши к добру» բարեգործական հիմնադրամների հետ համատեղ երկու մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ակցիայի շրջանակում քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորում և ավելի քան 350 դասագիրք փոխանցվել թիվ 3 դպրոցին։

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը, վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, հումանիտար օգնություն ցուցաբերում բնակչությանը:

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 14 հա տարածք, 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 5 պայթուցիկ առարկա, ստուգվել է 2 շենք: 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1 770 հա տարածք, 549 կմ ճանապարհ, 1 618 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակություն ունեցող 30 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 356 պայթուցիկ առարկա։

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: