գլխավոր Միջազգային Թուրքիայի ԿԲ նորանշանակ ղեկավարը մեղադրվում էր մաֆիայի և նեոազգայնականների համար փող լվանալու...

Թուրքիայի ԿԲ նորանշանակ ղեկավարը մեղադրվում էր մաֆիայի և նեոազգայնականների համար փող լվանալու մեջ

Թուրքիայի ԿԲ նորանշանակ ղեկավար Սահապ Քավչիօղլուն մեղադրվում էր մաֆիայի եւ նեոազգայնականների համար փող լվանալու մեջ, երբ նա Halkbank պետական բանկի գործադիր տնօրենի տեղակալն էր, գրում է Nordic Monitor-ը՝ հղում անելով դատական փաստաթղթերին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից ԿԲ ղեկավար նշանակված Քավչիօլղուի նկատմամբ մեղադրանք էր առաջադրել «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Օզքան Քուրթը, ով դատապարտվել էր մի քանի մեղադրանքով:

Քուրթը, ով Ստամբուլում եւ Անթալիայում մի քանի գիշերային ակումբներ էր ղեկավարում, կապ ուներ նեոնազգայնական խմբի հետ, որը սպանություններ էր կատարում Թուրքիայում: Նա դատապարտվել է եւ համաներմամբ վաղաժամ ազատ արձակվել: Այժմ նա ղեկավարում է By Imera Group ընկերությունը, որը զբաղվում է բիզնեսի բոլոր տեսակներով՝ շինարարությունից մինչեւ միջոցառումների գովադ:

Քավչիօղլուն վերահսկել է նաեւ գումարները, որոնք նվիրաբերել էին նեոազգայնական խմբավորմանը այնպիսի գործարարներ, ինչպիսիք էին Բեդրետին Դալանը եւ Մեհմեթ Քուրթը, որոնք ֆինանսավորում էին որոշակի դավարդություններ քաղաքական նպատակներով: