գլխավոր Միջազգային Ռուսաստանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել զբաղվել իր խնդիրներով

Ռուսաստանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել զբաղվել իր խնդիրներով

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, չորեքշաբթի ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունները Մոսկվայի «ագրեսիվ գործողությունների» մասին, դաշինքին կոչ է արել զբաղվել իր խնդիրների լուծմամբ:

«Զբաղվեք ձեր անդամ երկրներում առկա խնդիրներով: Դրանք շտապ միջամտություն են պահանջում. պատվաստում, ճգնաժամ, մարդու իրավունքներ ՆԱՏՕ-ի երկրներում, – ասել է դիվանագետը: Երբ լուծեք, մենք անմիջապես կսկսենք ուսումնասիրել ձեր փորձը: Բայց միայն հաջող փորձը»:

Ավելի վաղ Ստոլտենբերգը, դաշինքի Արտաքին գործերի նախարարների խորհրդի երկօրյա նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է, որ Մոսկվան իբր «ապակայունացնում է իրավիճակը հարևան երկրներում», շարունակում է ավելացնել ռազմական հզորությունը,  ինչպես նաև «ճնշում է քաղաքական այլախոհությունը»: