գլխավոր Իրադարձային Պատերազմում վիրավորված 8 զինծառայող առաջին անգամ քայլել է ոտքերի գերժամանակակից պրոթեզներով (տեսանյութ)

Պատերազմում վիրավորված 8 զինծառայող առաջին անգամ քայլել է ոտքերի գերժամանակակից պրոթեզներով (տեսանյութ)

Պատերազմի մասնակից ստորին վերջույթների անդամահատումներ ունեցող 8 զինծառայող առաջին անգամ քայլել է ոտքերի պրոթեզներով: Այսօր՝ մարտի 24-ին, այդ առթիվ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում միջոցառում էր կազմակերպված։

Այս տարվա սկզբից կենտրոնում բացվել է նիդեռլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը համալրված է գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզներով:

«Մեր տղաններն այսօր հնարավորություն ունեն ստանալու բարձր որակի պրոթեզներ։ Աշխարհի ամենահայրենասեր տղաները նորից քայլելու են, ինչը մեծ ուրախություն և հպարտութուն է: Մեր սուրբ պարտքն է տղաներին վերադարձնել սոցիալական կյանք: Պրոթեզավորման գործընթացն իրականացնելու համար ունենք բարձր որակի պրոթեզավորման համակարգեր և մասնագետներ»,- միջոցառման ընթացքում ասաց ԵՊԲՀ ռեկտորը Արմեն Մուրադյանը։

Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ տեղեկացրեց, որ այս պատերազմի հետևանքով 114 անդամահատում կա, որից 19 վերին վերջույթների, իսկ մնացածը ոտքերի։

Մինչև այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամը այս գործի համար տրամադրել է շուրջ 1 մլն դոլար։