գլխավոր Իրադարձային Ադրբեջանում երկու երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում երկու երկրաշարժ է գրանցվել

Այսօր տեղական ժամանակով 15:27-ին երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Շամախիի շրջանի Գոբուստան կայարանից 22 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի զեկույցի համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,3 մագնիտուդ, օջախը եղել է 8 կիլոմետր խորության վրա: Ցնցումները չեն զգացվել:

3 բալ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:40-ին կրկին Շամախիի շրջանում, Գոբուստան կայարանից 27 կիլոմետր դեպի արևմուտք՝ վեց կիլոմետր խորության վրա: