գլխավոր Միջազգային Չավուշօղլուն Ռուսաստանի հետ Ս-400-ի գործարքն անվանել է «ավարտված գործ»

Չավուշօղլուն Ռուսաստանի հետ Ս-400-ի գործարքն անվանել է «ավարտված գործ»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ առաջին անձնական հանդիպման ժամանակ հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համաձայնագիրը ավարտված գործ է:

«Մենք կառուցողական բանակցություններ ենք վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկինի հետ։ Դրանց ընթացքում մենք հիշեցրել ենք պատճառը, թե ինչու մենք ստիպված էինք գնել C-400-ը։ Նաեւ հայտարարել ենք, որ Ս-400 – ի գործարքն ավարտված գործ է»,-ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: Հեռարձակումը վարել է TRT հեռուստաալիքը։

Չավուշօղլուի խոսքով՝ Բլինքենի հետ բանակցություններում նա հիշեցրել է, որ Թուրքիան ՌԴ-ից Ս-400 է գնել ԱՄՆ-ի կողմից իր զենիթահրթիռային համակարգերը վաճառելու մերժման պատճառով: