գլխավոր Իրադարձային Տոտալ քաոս է տիրում մեր բանակում, դուք ինչո՞վ եք զբաղված, որ բանակում...

Տոտալ քաոս է տիրում մեր բանակում, դուք ինչո՞վ եք զբաղված, որ բանակում այս վիճակն է. պատգամավորը՝ նախարարին

Ազգային ժողովում ընթանում էր Կառավարության անդամների հետ հարցուպատասխանը, որի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց պաշտպանության նախարարին.

«Տոտալ քաոս է տիրում մեր բանակում, առաջնագիծը պատշաճ կահավորված չէ, զինվորների կեցության պայմանները պատշաճ չեն, զինվորներին Ա կետից Բ կետ չեք կարողանում տեղափոխել, զինվորները մարտական դիրքերից լայվ են մտնում, ձնաբուքին կորում են, հերթափոխ իրականացրած քաղաքացիներին ամիսներով չի տրվում աշխատավարձ, որը պարտավոր ենք տալ, այս քաոսը ինքա՞ն է տևելու, դուք ինչո՞վ եք զբաղված, որ բանակում այս վիճակն է»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Գորգիսյանին ասաց, որ Կառավարությունը առաջարկում է հարցը գրավոր ներկայացնել:

Գորգիսյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանն, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ  քննարկումների ժամանակ ԲՀԿ և ԼՀԿ-ն այդ հարցը թողել են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը.

«Պարո՛ն վարչապետ, Ձեզ հետ հանդիպումների հետ մենք բազմիցս նշել ենք, որ ընտրությունները պետք են օր առաջ ստեղծված ճհգնաժամից դուրս գալու համար, և ցանկացած ընտրակարգով պատրաստ ենք գնալ, բայց նաև մի մոռացեք, Դուք նշել եք, որ առանց ընդդիմության հետ կոնսենսուսի դուք չեք փոխելու Ընտրական օրենսգիրքը, այսօր չկա ընդդիմության հետ կոնսենսուս, բայց Դուք, մեղքը գցելով ձեր խմբակցության վրա, ասում եք, որ նրանք ընդունելու են նոր օրենսգիրքը, նման համաձայնություն չենք տվել»: