
Սահմանադրական փոփոխությունների հարցը մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում: Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ այլ հարց է, որ անհրաժեշտ է քննարկել այդ փոփոխությունների կոնկրետ բովանդակությունը եւ չափորոշիչները եւ գալ որոշակի համաձայնության:
Նշենք, որ մարտի 1-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, առաջարկել էր անցնել կառավարման կիսանախագահական ձեւի, ինչը 2020-ին նա ինքը անվանել էր «անպատասխանատու ու ձախողված»:
Նա նաեւ հայտարարել էր, որ այս տարվա հոկտեմբերին երկրում հանրաքվե կանցկացվի նոր Սահմանադրության վերաբերյալ, կամ կառաջարկվեն դրա նոր օրենսդրական փոփոխություններ: