գլխավոր Պաշտոնական Հայաստանում 600 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ․ ԱՆ նախարար

Հայաստանում 600 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ․ ԱՆ նախարար

Հայաստանում 600 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունն այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ միաժամանակ նշելով, որ թիվը վերջնական չէ:

Առաջիկայում նախատեսվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ներկրում, որի արդյունքում, նախարարի խոսքով, հասանելի կլինի նաև վճարովի հիմունքներով պատվաստումը:

Նշենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի կրկնավարակի շուրջ 300 դեպք: