գլխավոր Գլխավոր Մենք ունենք մեկ ԳՇ պետ. Վաղարշակ Հարությունյան

Մենք ունենք մեկ ԳՇ պետ. Վաղարշակ Հարությունյան

Հայաստանում այսօր մեկ Գլխավոր շտաբի պետ կա: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին:

«Մենք ունենք մեկ ԳՇ պետ՝ այսօր, և ունենք գեներալներ, որոնք նախկինում ԳՇ պետ են եղել»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվել է ԳՇ պետի պաշտոնից, ԳՇ պետ է նշանակվել նախկինում այդ կառույցը ղեկավարած Արտակ Դավթյանը։ Մինչ նրա նշանակումը ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր Ստեփան Գալստյանը։

Աղբյուր` Sputnik Արմենիա