գլխավոր Քաղաքականություն Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը Արցախի վերաբերյալ եռակողմ համատեղ հայտարարության իրագործման համար. Էրդողան

Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը Արցախի վերաբերյալ եռակողմ համատեղ հայտարարության իրագործման համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերն ապահովելու Արցախի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ անցյալ տարվա նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրագործումը:

Ինչպես փոխանցում է Daily Sabah-ը, այս մասին Էրդողանը հայտարարել է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ, որն այսօր կայացել է Անկարայում:

Համագումարի ժամանակ վերջինս անդրադարձել է նաև այլ երկրների հետ հարաբերություններին՝ նշելով, որ Թուրքիան դրանք կառուցելու է՝ ելնելով իր շահերից: