գլխավոր Գլխավոր Հակոբյան Աննան ի՞նչ կարգավիճակով է հրամանատարական կետում. Տարոն Չախոյանի սկանդալային զրույցը (տեսանյութ)

Հակոբյան Աննան ի՞նչ կարգավիճակով է հրամանատարական կետում. Տարոն Չախոյանի սկանդալային զրույցը (տեսանյութ)

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է. «Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարում է, թե Աննան Հակոբյանը հրամանատարական գաղտնի կետում գտնվելու ոչ մի իրավունք չուներ և եթե Փաշինյանի իշխանությանը գնվելիք սպառազինության ցանկը չփոխեր, հնարավոր է, պատերազմը հաղթեինք:

Համացանցում հայտնվել է Ն. Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ձայնային հաղորդագրությունը։

«Ինձ էլ է հետաքրքիր՝ ինչ կարգավիճակով էր Աննա Հակոբյանը հրամանատարական կետում։ Հակոբյան Աննան ոչ մի կարգավիճակ չունի, անգամ առաջին տիկնոջ կարգավիճակ չունի ու ինչ իրավունքով է հայտնվել հրամանատարական կետում, ոնց Դուք եք նշում՝ հույժ գաղտնի քարտեզների դիմաց, այդ հարցը ինձ էլ է շատ հետաքրքրում։ Միայն էդ չի, այնտեղ բազմաթիվ հարցեր կան»,-ասում է Չախոյանը։

Նա նշում է, որ 2016-ին ԱԹՍ-ներով մեծ վնաս հասցրեցին մեզ և ապրիլյանից հետո գնվելիք սպառազինությունների ցանկը ուրիշ է եղել, իսկ 2018-ին այդ ցանկը նորից փոխվել է։

«Նույն ՍՈւ 30-երը ձեռք է բերվել բայց մարտական գլխիկ չկա, այդ դեպքում ինչի համար են դրանք»,-ասում է Չախոյանը»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: