գլխավոր Միջազգային Անկարան մտադիր չէ ընտրություն անել Արևմուտքի և Արևելքի միջև. Էրդողան

Անկարան մտադիր չէ ընտրություն անել Արևմուտքի և Արևելքի միջև. Էրդողան

Թուրքիան կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության և արաբական երկրների հետ՝ ելնելով սեփական շահերից և ակնկալիքներից այդ հարաբերություններից: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ չորեքշաբթի հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում՝ «Արդարության և զարգացման կուսակցության» համաժողովում:

«Թուրքիան կշարունակի հարաբերությունները կառուցել այլ երկրների հետ՝ Ռուսաստանից մինչև ԱՄՆ, ԵՄ-ից մինչև արաբական երկրներ՝ հաշվի առնելով սեփական շահերն ու սպասելիքները»,- ընդգծել է թուրք նախագահը:

Էրդողանը հանդես է եկել նաև պնդմամբ, որ «Թուրքիան լի է վճռականությամբ՝ ընդլայնելու բարեկամական երկրների թիվը, վերացնել տարաձայնութունները, որպեսզի տարածաշրջանը վերածի կայուն գոտու»: «Թուրքիայի ջանքերը՝ ուղղված սիրիական հակամարտության կարգավորմանը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրում չի ձևավորվի այնպիսի իշխանության համակարգ, որը կներկայացնի հասարակության բոլոր շերտերի շահերը»,- հավելել է Էրդողանը:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Անկարան մտադիր չէ «ընտրություն անել Արևմուտքի և Արևելքի միջև»: