գլխավոր Իրադարձային Համացանցում նոր խաբեություն է տարածվում. տիրանում են օգտատերերի էլ. փոստի հասցեին, առցանց...

Համացանցում նոր խաբեություն է տարածվում. տիրանում են օգտատերերի էլ. փոստի հասցեին, առցանց պահվող նկարները հրապարակում սոցցանցերում

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ համացանցում նոր խաբեություն է տարածվում, որի միջոցով կեղծիքի են դիմում ու տիրանում օգտատերերի էլ. փոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։

«Կեղծարարաները օնլայն աշխատանք են առաջարկում ու ինչ-որ կարգավորում անելու պատրվակով վերցնում են «զոհի» էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը, իսկ դրանց մուտք ունենալով հասանելություն են ստանում նկարներին։

Նրանք կարող են անձնական բնույթի նկարները չհրապարակելու դիմաց գումար փորձել կորզել։

Ոչ մի դեպքում մի տրամադրեք ձեր գաղտնաբառը այլ մարդկանց։

Օգտագործեք բարդ գաղտնաբառ։

Միևնույն գաղտնաբառը մի օգտագործեք մեկից ավելի հարթակներում։

Միացրեք երկփուլային վավերացում ֆունկցիան, որը պաշտպանում է ձեր հաշիվը, եթե անգամ գաղտնաբառը հայտնվի մեկ այլ մարդու մոտ։

Կասկածով մոտեցեք բոլոր այն առաջարկներին, որոնք ենթադրում են հեշտ ճանապարհով գումար վաստակել», – նշված է հաղորդագրության մեջ։