գլխավոր Իրադարձային Հրատապ ընթացակարգով կքննարկվի ԸՕ հետ կապված հարցը. Վենետիկի հանձնաժողովի որոշումը

Հրատապ ընթացակարգով կքննարկվի ԸՕ հետ կապված հարցը. Վենետիկի հանձնաժողովի որոշումը

Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Վենետիկի հանձնաժողովը նախնական կարծիք չի հայտնել»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` պետության ինքնիշխան իրավունքն է, որ օրենսդրության մեջ իրականացվի, օրենքով և սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով իրականացվի ցանկացած փոփոխություն:

«Սովորաբար Վենետիկի հանձնաժողով են ուղարկվում այն փաթեթները, որոնք ունեն այնպիսի հնչեղություն և կարևորություն` ստուգելու դրանց համապատասխանությունը եվրոպական չափորոշիչներին»,- ասաց Վարդանյանը: