գլխավոր Իրադարձային Մյանմարում ազատ են արձակել ավելի քան 600 ձերբակալված ցուցարարի

Մյանմարում ազատ են արձակել ավելի քան 600 ձերբակալված ցուցարարի

Protesters use fire extinguishers as others hold homemade shields during a demonstration against the military coup in Yangon on March 3, 2021. (Photo by STR / AFP)

Մյանմարի զինվորական իշխանություններն ազատ են արձակել 628 մարդու, որոնց ձերբակալել Էին զանգվածային բողոքի ակցիաներին մասնակցելու համար, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում տալով Associated Press (AP) լրատվական գործակալությանը:

Գործակալությունը հայտում Է ականատեսների խոսքն այն մասին, որ Յանգոնի բանտից ավտոբուսները դուրս են բերում ձերբակալվածներին, որոնց մեծ մասը կազմում են բողոքի ակցիաների երիտասարդ մասնակիցները: Մյանմարի զինվորականները փետրվարի 1-ից հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու և երկրի ղեկավարությանը պաշտոնանկ անելու մասին: Բանակի ներկայացուցիչները դա բացատրել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծարարություններով:

Զինվորականները կազմել են նախարարների նոր կաբինետ: Հանրապետության բնակիչները փետրվարի սկզբից դուրս են գալիս բողոքի ակցիաների, որոնք խստորեն կասեցվում են անվտանգության ուժերի կողմից: Քաղաքական բանտարկյալների օգնության ասոցիացիայի տվյալներով՝ Մյանմայում բողոքի ակցիաների մասնակիցների եւ ոստիկանության ու զինվորականների միջեւ ընդհարումների հետևանքով զոհվածների թիվը փետրվարի 1-ից ի վեր հասել Է 250-ի:

Կալանավորվել և ազատազրկման Է դատապարտվել 2 665 քաղաքացի, ևս 2 290-ը ձերբակալված Է կամ գտնվում Է կալանավորման սպառնալիքի տակ: ՄԱԿ-ը հայտնել Է Մյանմարում բողոքավորների թվում 211 զոհերի մասին: Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել Է Մյանմայում դաժան բռնությունը զինվորականների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: