գլխավոր Միջազգային Բրյուսելում կայացել է Մևլյութ Չավուշօղլու – Էնթոնի Բլինկեն հանդիպումը

Բրյուսելում կայացել է Մևլյութ Չավուշօղլու – Էնթոնի Բլինկեն հանդիպումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն չորեքշաբթի Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, ԱՄՆ վարչակազմի փոփոխությունից հետո առաջին անգամ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների գլխավոր դիվանագետների միջև: Նրանց հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:

Չավուշօղլուն և Բլինկենը փետրվարի 15-ին հեռախոսազրույց էին անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային գործընթացները՝ շեշտադրում անելով Սիրիայի և Արևելյան միջերկրածովյան շրջանի, ահաբեկչության դեմ պայքարի և ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգի շուրջ առկա տարաձայնությունների վրա: