գլխավոր Գլխավոր Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Ազգային ժողովի պատգամավորներն այսօր՝ մարտի 24-ի նիստում Արսեն Մկրտչյանին ընտրեցին Վճռաբեկ դատարանի դատավոր:

Նշենք, որ խորհրդարանում այսօր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլն էր անցկացվում։ Մասնակցում էին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը։

132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 102-ը։ Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ։

Արմեն Հայկյանցի թեկնածությանը կողմ է քվեարկել 11 պատգամավոր, Արսեն Մկրտչյանին՝ 87 պատգամավոր: Ըստ այդմ, ընտրվեց միայն Արսեն Մկրտչյանը: