գլխավոր Քաղաքականություն Ռուսաստանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը նրա համար «բարդ օրեր» ստեղծի. Պատրուշև

Ռուսաստանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը նրա համար «բարդ օրեր» ստեղծի. Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը կարծում է, որ եթե ԱՄՆ-ն «բարդ օրեր» ստեղծի Ռուսաստանի հետ հարաբերություններում, դրա համար պատասխան կտա։ Պատրուշևը նման կարծիք է հայտնել լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի խոսքերը։

«Քանի որ նրանք կանխատեսում են, նշանակում է, որ ծրագրում են։ Իսկ եթե ծրագրում են, ապա կարող են իրականացնել։ Բայց այդ դեպքում պետք է պատասխանատվություն կրեն այն գործողությունների համար, որ կարող են կատարել», – ասել է Պատրուշևը:

Նախօրեին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության ապահովման հարցերի շուրջ Ուրալի դաշնային օկրուգում: Արդյունքում նա զեկուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին արևմտյան գաղափարների ներդրման փորձերը կանխելու միջոցառումների մասին։ Նրա խոսքով՝ այդ արևմտյան գաղափարները սպառնում են Ռուսաստանի հասարակական համերաշխությանն ու քաղաքական կայունությանը:

Սկզբնաղբյուր՝ Sputnik