գլխավոր Իրադարձային Ավելի քան 60 տոննա մարդասիրական բեռ է տրամադրվել ադրբեջանական կողմին. ՌԴ ՊՆ

Ավելի քան 60 տոննա մարդասիրական բեռ է տրամադրվել ադրբեջանական կողմին. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տեղափոխումը Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքներում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է տեղեկագրում, Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի 9-րդ շարասյունը՝ կազմված 15 «ԿամԱԶ» մակնիշի ռազմական և ուղեկցող ավտոմեքենաներից, անցել է Ստեփանակերտ-Մատաղիս-Քարվաճառ երթուղով և մոտ 60 տոննա բեռ տեղափոխել էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար, այդ թվում՝ էլեկտրական սարքավորումներ, շինարարական սարքավորումներ և շինայութ:

Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ ընդհանուր առմամբ, 9 շարասյուների միջոցով ավելի քան 1400 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխվել:

Աջակցությունն ադրբեջանական կողմին տրամադրվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա: