գլխավոր Գլխավոր Հիրավի անիմանալի են ճանապարհներն Աստծո. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Հիրավի անիմանալի են ճանապարհներն Աստծո. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Այսօր ՀՀ ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը վերացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը նախաձեռնել էին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: Նախագծին կողմ քվեարկեց 118 պատգամավոր, դեմ մեկ և ձեռնպահ՝ մեկ։

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը վերացնելու նախագծին։

Նախագծի ընդունումից հետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց.«Հիրավի անիմանալի են ճանապարհները Աստծո»:

Հիշեցնենք, որ երեկ, երբ քննարկվում էր հարցը, Արարատ Միրզոյանն առաջարկել էր կողմ քվեարկել նախագծին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական պայմանավորվածություններ կան՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Աղբյուր` Tert.am