գլխավոր Իրադարձային Ճապոնիայի կենտրոնում ուղղաթիռի վթարից տուժածների թիվը հասել է 6-ի

Ճապոնիայի կենտրոնում ուղղաթիռի վթարից տուժածների թիվը հասել է 6-ի

Առնվազն վեց մարդ վնասվածքներ Է ստացել ուղղաթիռի վթարի հետեւանքով, որը տեղի Է ունեցել մարտի 23-ին Ճապոնիայի կենտրոնական մասի Նագանոյի պրեֆեկտուրայում: Մարտի 24-ին այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Նշվում Է, որ տուժածներից չորսի մոտ, ներառյալ օդաչուն, ախտորոշել են ծանր վնասվածքներ, ինչպիսք են ազդրի եւ ողնաշարի կոտրվածքները: Պատահարի փաստով Ճապոնիայի տրանսպորտային անվտանգության հսկողության կոմիտեն սկսել Է ստուգում:

Ավելի վաղ Kyodo գործակալությունը հայտնել Էր, որ ուղղաթիռի վթարի հետեւանքով վնասվածքներ Է ստացել միայն թռչող ապարատի օդաչուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: