գլխավոր Իրադարձային Պենտագոնը հերքել է Դեր Զորում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծման մասին լուրը

Պենտագոնը հերքել է Դեր Զորում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծման մասին լուրը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հերքել է սիրիական Դեր Զոր նահանգի գազահանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծման մասին լուրերը: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ուեյն Մարոտտոն:

«Հրթիռն ընկել է ամերիկյան ուժերից հարյուրավոր մետրեր հեռավորությամբ: Ոչ ոք չի տուժել, վնաս ևս չի հասցվել»,- ասել է ամերիկացի գնդապետ:

Հիշեցնենք, որ ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծման մասին ավելի վաղ հայտնել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, որի տեղեկություններով՝ հրթիռ էր արձակվել գազահանքավայրի ուղղությամբ: Աղբյուրը նշում էր նաև, որ կատարվածի հետևանքով ամերիկացի զինծառայողներ են տուժել: