գլխավոր Իրադարձային Ահա Բաղրամյան պողոտայի ամենաթարմ լուսանկարը. Արսեն Բաբայան

Ահա Բաղրամյան պողոտայի ամենաթարմ լուսանկարը. Արսեն Բաբայան

Ինչպես արդեն հայտնել ենք, ժամեր առաջ «Հայրենիքի փրկության շարժում»-ը բացեց Բաղրամյան պողոտան: Իշխանամերձ օգտատերերը շտապեցին ֆեյսբուքյան տիրույթում լուսանկար հրապարակել, որում, իբրև թե, պատկերված էր Բաղրամյան պողոտան՝ ընդդիմության ուժերի հեռանալուց հետո:

Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ դարձած նախկին բլոգեր Տարոն Չախոյանը լուսանկար էր հրապարակել ու գրել. «Խորհրդանշական լուսանկար է։ Բաղրամյան պողոտան այսօր»։ (Ավելի ուշ նա հեռացրեց գրառումը):

Տարածվող լուսանկարում առաջին հերթին աչքի էր զարնում այն հանգամանքը, որ պատկերված ծառերը սաղարթախիտ էին, կանաչ տերևներով ծածկված, այնինչ տարվա այս եղանակին Երևանում ծառերը մերկ են:

Մեզ հաջողվեց պարզել, որ լուսանկարն իրականում արվել է 2017 թվականի սեպտեմբերի 25-ին, Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքում: Այսպիսի աղտոտ փողոցներ են իրենց ետևից թողել քաղաքի տոնը նշող ուկրաինացիները:
Այս կեղծ տեղեկատվությունը բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում: «Իշխանական ֆեյքաբարոները նորից հանրությանը ստում են, թե իբր Բաղրամյան պողոտան կեղտոտ ենք պահել: Ահա Բաղրամյան պողոտայի ամենաթարմ լուսանկարը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ հրապարակելով լուսանկար: