գլխավոր Գլխավոր Երևանում. բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսն ու 07-ը. կան վիրավորներ.

Երևանում. բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսն ու 07-ը. կան վիրավորներ.

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Չաուշի փողոցում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի  թույլատրելի հատվածում կայանված թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: