գլխավոր Միջազգային Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու պատճառը միասեռականության հետ կապված մանիպուլյացիաներն են․Թուրքիայի նախագահական

Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու պատճառը միասեռականության հետ կապված մանիպուլյացիաներն են․Թուրքիայի նախագահական

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու պատճառը որոշ խմբերի կողմից կոնվենցիայի՝ միասեռականությունը խրախուսելու վերաբերյալ արած մանիպուլյացիաներն են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Ի սկզբանե կանաց իրավունքների ամրապնդմանը միտված կոնվենցիան մանիպուլացվեց Թուրքիայի հասարակական ու ընտանելան արժեքներին հակասող միասեռականությունը խրախուսող շրջանակների կողմից: Կոնվենցիայից դուրս գալու Թուրքիայի որոշումը պատճառը դա է»,- ասված է հայտարարության մեջ:

Դրանում միաժամանակ նշվում է, որ այս քայլը որևէ կերպ չի նշանակում, որ Թուրքիան հետքայլ է անում կանանց իրավունքները պաշտպանելու հարցում և Թուրքիան կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին միտված նոր ռեֆորմներ է կյանքի կոչելու:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ այս կոնվենցիայի հետ կապված մտահոգություններ ունեցող միակ երկիրը Թուրքիան չէ ու հիշեցվում, որ ԵՄ անդամ 6 երկիր՝ Բուլղարիան, Հունգարիան, Չեխիան, Լատվիան, Լիտվան ու Սլովակիան չեն վավերացրել այն:

Մարտի 20-ին Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել էր Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշումը:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Ֆաթմա Քայան էլ հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն ընդունել «Անկարայի կոնվենցիան»՝ ավելի ուշ տեղեկացնելով, որ աշխատում են «Անկարայի չափանիշների» վրա: