գլխավոր Իրադարձային Շղթայական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են 2 Mercedes, Ford Focus-ն ու...

Շղթայական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են 2 Mercedes, Ford Focus-ն ու ВАЗ 21099-ը. shamshyan.com

Այսօր՝ մարտի 23-ին,  շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝  «Երեքնուկ» կամրջի վրա,  բախվել են 2 Mercedes, Ford Focus, և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նշված դասակում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը նշել է, որ վթարի հետևանքով ավտոմեքենաներից Ford-ը մտել էր 99-ի տակ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: