գլխավոր Իրադարձային «Բարգավաճ Հայաստան»-ն ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի

«Բարգավաճ Հայաստան»-ն ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի

Պատգամավորը, անդրադառնալով ընտրություններին, հնարածին համարեց, որ դեռևս դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու թեզը շրջանառելիս իշխանությունը մանիպուլացրել է, թե այդ թվում ԲՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու առումով մտավախություններ ունի, դա է պատճառը, որ հրաժարվում են:

«Բայց ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը՝ եթե այս իշխանությունը ունի բավարար կամք՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կազմակերպելու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի խոչընդոտելու: Այո, այդ գործընթացը պետք է կազմակերպվի քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար: Ընդ որում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի»,-ասաց նա: